Նոր հավելված շուն ունեցողների համար

Gabby-ն իրական ձեռքբերում է չորքոտանի ընկերներ ունեցողների համար: Շատերն անգամ զարմանում են, թե ինչպես են ապրել առանց հավելվածի մինչ այս:

Հավելվածը հեշտացնում է շուն ունեցողների կյանքը և տալիս մի շարք հնարավորություններ`

-գտնել զուգընկեր կամ խաղընկեր շան համար,

-հետևել շան առողջական վիճակին,

-հետևել պատվաստումների ժամանակացուցակին:

Gabby-ի հիմնադիր Վաչե Սահակյանը նշում է, որ հավելվածը ստեղծելու գաղափարը ծագել էր նրա մոտ 1 տարի առաջ, երբ չէր կարողանում բավականաչափ շատ ժամանակ հատկացնել իր բիգլ ցեղատեսակի շանը: Շունը որսորդական է և օրական ուներ 5-7 ժամ ակտիվությունների կարիք: Վաչեն հասկանում էր, որ միակ լուծումը այլ շների հետ խաղալն էր, քանի որ այլ շների հետ շփումը օգտակար է թե՛ առողջական և թե հոգեկանի վիճակի համար: Միմյանց հետ ժամանակ անցկանցնելով շները նաև դաստիարակում են միմյանց և վարքագծերի մեջ ավելի քիչ է արտահայտվում ագրեսիան:

Երկար, բայց անարդյունք փնտրտուքներից հետո, Վաչեի մոտ ծագեց հավելված ստեղծելու միտքը: Հավելված, որտեղ մարդիկ կկարողանային գտնել խաղընկեր կամ զուգընկեր իրենց շների համար:

Gabby-ն նման է մարդկանց ծանոթությունների հավելվածներին: Պարզապես այստեղ նայում եք շների նկարները, հավանում եք, եթե ձեր հետաքրքրությունները համընկնում են, հայտնվում է նամակագրության պատուհանը:

Հավելվածն ունի նաև առողջական վիճակի մոնիթորինգի հնարավորություն, որտեղ  հավաքագրվում է ձեր շան քաշի, կկալների, պատվաստումների մասին ողջ ինֆորմացիան:

Հավելվածն արդեն մեկ ամիս է ինչ հասանելի է թե՛ Android և թե՛ iOS համակարգ ունեցողների համար: Ծրագիրը ներբեռնվել է ավելի քանի 500 անգամ: Օգտատերերի մեջ կան ինչպես հայեր, այնպես էլ այլազգիներ: Հիմնադիրները նշում են, որ Gabby-ն դեռ թեստավորվում է հայկական շուկայում, սակայն մոտ ապագայում նախատեսվում է դուրս գալ նաև այլ շուկաներ, ինչպիսիք են, օրինակ` ռուսականը կամ ամերիկյանը:

Հավելվածն արդեն հասցրել է սիրվել օգտատերերի կողմից և ստացել է բազմաթիվ դրական արձագանքներ:

Gabby-ի վրա աշխատում են Վաչե Սահակյանը, Արամ Մանուկյանը և Նարեկ Մանուկյանը: Հավելվածը ստեղծել և զարգացրել են միասին, սակայն հետագա զարգացման համար անհրաժեշտ են ներդրումներ:

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *